News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվեց կուսակցության գործադիր մարմնի նիստը: ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ կուսակցության գործադիր մարմնի նիստում ՀՀԿ առաջնորդ եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, առաջարկն ընդունվել է միաձայն:

Սերժ Սարգսյանի առաջարկով Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոններում առաջադրվել են Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը: Վերջինս ԱԺ փոխնախագահի պաշտոնում կփոխարինի ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին:

ՀՀԿ գործադիր նիստում նաեւ նշվել է, որ քանի որ Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ այլեւս քաղաքական գործունեությամբ չի զբաղվելու, շնորհակալություն են հայտնել նրան իր գործունեության համար: Շարմազանովի ներկայացմամբ, Սամվել Նիկոյանը գործունեություն կծավալի այլ ոլորտում, սակայն դեռեւս հստակեցված չէ, թե նա կոնկրետ ինչ պաշտոն կզբաղեցնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ