News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստի ավարտից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ վաղը կառաջադրի իր թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում:  Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կարծիք կա, թե ԲՀԿ-ի ճնշման արդյունքում է ինքը վերադառնում իր պաշտոնին, Հ. Աբրահամյանն ասաց. «Չեմ կարծում: Նախորդ անգամ ես պատասխանել եմ այդ հարցին: Չի կարող որեւէ մեկը ճնշում գործադրել ՀՀԿ-ի վրա: Այն էլ կադրային քաղաքականության մեջ: Դա բացառեք միշտ: Ես շնորհակալ եմ բոլորից: Այնպես, որ կհանդիպենք ԱԺ-ում եւ գնանք նախապատարստվենք ԱԺ-ի վաղվա առաջին նիստին: Լավ եղեք եւ լավ տրամադրություն Ձեզ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀԿ առաջնորդ եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջարկել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, որն ընդունվել է միաձայն: Ներկայումս ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանըին այլ ոլորտում աշխատանք կառաջարկվի: Նոր ԱԺ-ում փոխնախագահներ կդառնան Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ