News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի շենքում մեկնարկեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը (ֆոտոռեպորտաժ): NEWS.am-ի թղթակիցը ԱԺ-ից հաղորդում է, որ նիստը վարում է տարիքով ամենամեծ պատգամավորը` Հանրապետակայն խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նիստին ներկա էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Մկրտիչ Մինասյանը նիստը հայտարարեց բացված, որից հետո հնչեց Հայաստանի օրհներգը: Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով շնորհավորեց 5-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ, նաեւ շնորհակալություն հայտնեց 4–րդ գումարման ԱԺ պատգամավորիներին` աշխատանքի  համար:

«Կարծում եմ, որ այս խորհրդարանում ներկա են մեր քաղաքական դաշտի բոլոր հիմնական ուժերը:  Նախորդ գումարման խորհրդարանի բոլոր ուժերը անցան խորհրդարան: Ես շնորհավորում եմ Հայ ազգային կոնգրեսին խորհրդարան անցնելու կապակցությամբ»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Նիստից բացակայում էին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, ովքեր հայտարարել էին, որ չեն մասնակցելու այսօրվա նիստին, «Ժառանգություն» կուսակցությունը, եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Գարեգին Բ-ն տերունական աղոթք կարդաց եւ բոլոր պատգամավորները աղոթեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ