News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է միայն մեկ թեկնածու` Հովիկ Աբրահամյանը, ԱԺ-ից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նրա թեկնածությունն առաջադրեց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը:  5-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը վարող Մկրտիչ Մինասյանը դիմեց  խորհրդարանին` հարցնելով, թե այլ թեկնածուներ կա՞ն, թե` ոչ. այլ թեկնածու չկար:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երախտապարտ է Սերժ Սարգսյանին եւ Հանրապետական կուսակցությանն` իր թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ: Նա վստահություն հայտնեց, որ այս Ազգային ժողովը բարձրացնելու է  պառլամենտարիզմի դերը:

«Ես պատկերացնում եմ, թե ինչ դերակատարում է դրված ԱԺ նախագահի վրա, ես պատրաստ եմ դրան»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ ծանոթ է բոլոր կուսակցությունների ծրագրերին. «Բոլորս էլ, որքան իրար քննադատենք, շատ մոտ ենք արժեքային համակարգով: Ես հավատում եմ, որ բոլորս էլ շատ հայրենասեր մարդիկ ենք, եւ հաղթելու է ոչ թե մեկ կուսակցություն, այլ ամբողջ Հայաստանը»,- նշեց նա:

Նշենք, որ ավելի վաղ առաջարկվում էր ստեղծել 7 հոգուց բաղկացած վեստուգիչ հանձնաժողով, եւ քանի որ ՀԱԿ-ը ներկա չէր, վերջնարդյունքում այդ հանձնաժողովը կազմվեց 5 անդամից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի շենքում մեկնարկել է 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, որտեղ ողջույնի խոսքով հանդես է եկել երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ