News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում, մայիսի 30-ին, ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր-Խոսրովի արգելոց ավտոճանապարհի 15-րդ կմ-ում սելավի հետեւանքով ճանապարհը փակվել է եւ 11 ավտոմեքենա հայտնվել է արգելափակման մեջ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Տեղում պարզվել է, որ ճանապարհը քարերից մաքրելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա եւ Ուրցաձոր գյուղից դեպքի վայր է մեկնել 1 միավոր ծանր տեխնիկա:

Ժամը 20.15-ին ճանապարհի մաքրման աշխատանքներն ավարտվել են, երթեւեկությունը` վերականգնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ