News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ Հովիկ Աբրահամյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ:

Ինչպես նշեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը,  փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել են 110 պատգամավոր: Նրանցից 102-ը կողմ է քվեարկել, 4-ը` դեմ, եւս 4 քվեաթերթիկ համարվել է անվավեր:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր միայն Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը:

5-րդ գումարման ԱԺ առաջին նիստին ներկա չեն ընդդիմադիր «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները: Իսկ ՀՅԴ խմբակցությունը բոյկոտել է ԱԺ նախագահի ընտրությունները, թեեւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հաշվիչ հանձնաժողովի անդամ է:

ԱԺ նախագահի ընտրությունից հետո ԱԺ նիստը վարող ամենատարեց պատգամավոր Մկրտիչ Մինասյանն իր տեղը զիջեց Հովիկ Աբրահամյանին:

Նշենք նաեւ, ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը ԱԺ 2 փոխնախագահի պաշտոններում առաջարկեց Էդուարդ Շարմազանովի եւ Հերմինե Նաղդալյանի թեկնածությունները:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ