News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները պետք է տեղափոխել ամռան կեսեր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով, դա թույլ կտա արդյունավետորեն քննարկել ԱԺ-ի օրակարգում առկա օրինագծերը:

«Մեր հանձնաժողովի օրակարգի առաջին հարցերից մեկը կլինի բյուջեի կատարողականի լսումները: Հենց այդ հարցը մենք պետք է հետաձգենք աշնանային նստաշրջան, քանի որ ապրիլ-մայիսին նիստեր չեն կայացել ընտրությունների հետ կապված: Դրա համար պատգամավորներին մեղադրել, իհարկե, պետք չէ, բայց եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան ավելի ուշ, դա թույլ կտա արդյունավետորեն օգտագործել գարնանային նստաշրջանի վերջին նիստերը»,-պարզաբանեց նա:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա բյուջեի կատարողականը ԱԺ-ում լսվում է հաջորդ տարվա գարնանը: Այս տարի նախընտրական ժամանակաշրջանով պայմանավորված, այն կքննարկվի արդեն աշնանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ