News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է հարցին, թե ինչպե՞ս է գնահատում փաստը, որ ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» բոյկոտեցին 5-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը։

«Իրենց խնդիրն է։ Մի բան կարող եմ ասել՝ տեւական բոյկոտներից միշտ տուժել են այն քաղաքական ուժերը, որոնք գնացել են այդ ճանապարհով, որովհետեւ նախեւառաջ իրենց է պետք աշխատել եւ հասարակությանը ներկայացնել իրենց աշխատանքը Ազգային ժողովում։

Պատմությունը ցույց է տալիս, որ այն քաղաքական ուժերը, որոնք գնում են բոյկոտի ճանապարհով՝ նրանց մասին մոռանում է հասարակությունը։ Դրա վառ օրինակը թե «Արդարություն» դաշինքի, թե նախորդ խորհրդարանում «Ժառանգության» նախադեպն է»,- հայտարարեց Շարմազանովը՝ կարծիք հայտնելով, որ նոր խորհրդարանի նորամուտը «բոյկոտով» սկսած մրցակից-հակառակորդների սույն քաղաքական ակցիան, այնուամենայնիվ, երկար չի տեւի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ