News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ի տարբերություն ԱԺ ընտրությունների արդյունքում մանդատ վաստակած «Ժառանգություն» կուսակցության նորընտիր պատգամավորների, սույն կուսակցության ցուցակում հաջողությամբ հայտնված ու ԱԺ-ում տաքուկ տեղավորված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության «մանդատակիրները» շտապել են մասնակցել ԱԺ մանդատների հանձնման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը:

«Մինչդեռ «Ժառանգություն»-ը որոշում էր կայացրել սպասել համագումարին, եւ հրաժարվել էր մասնակցել արարողությանը: Իսկ թե ինչպե՞ս  է գնահատում «Ժառանգությունը» իր գործընկերների` «Ազատ դեմոկրատներ»-ի նման արարքը, փորձեցինք պարզել կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից. «Մենք մեր գործընկերներին գնահատականներ չենք տալիս: Դա իրենց իրավունքն էր: Իսկ թե արդոք սրանով «Ազատ դեմոկրատները» «քաշեցի՞ն» հարազատ «Ժառանգությանը, վերջինս նշեց. «Ոչ, չեմ կարծում, որ դա որեւէ մեկի դեմ ուղղված լիներ»: «Ազատ դեմոկրատներ»-ի նման վարքագիծը շատ տրամաբանական է: Դե, իհարկե, «Ժառանգություն»-ից միայսն մանդատ էր պետք «պոկել», էլ ի՞նչ կարիք կա հաշվի նստել նրանց հետ»,- գրում է «Իրավունք»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ