News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամռան առաջին օրը` հունիսի 1-ին, աշխարհի շատ երկրներում նշվում է Երեխաների միջազգային օրը (International Children`s Day): Տոնը նշում է նաեւ  Google.ru-ն` լոգոտիպը փոխարինելով ուրախ նկարներով, որտեղ G տառի փոխարեն Առլեկինոն է, իսկ երկու  «o» տառերը դարձել են ժպտացող լուսատուներ: 

Երեխաների միջազգային օրն ամենահին միջազգային տոներից է: Նրա անցկացման մասին որոշումը կայացվել էր 1925 թվականին` Ժնեւում, երեխաների բարօրությանը նվիրված Համաշխարհային կոնֆերանսում: Հստակ տվյալներ չկան, թե ինչու հենց հունիսի 1-ն է ընտրվել երեխաների օր: 

Ըստ տարբերակներից մեկի` 1925 թվականին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հավաքել է մի խումբ չինացի որբ երեխաների եւ նրանց համար Դուան ու Ցզե տոնակատարություն է կազմակերպել (վիշապ-նավակների փառատոն), որի ամսաթիվը հենց հունիսի 1-ն է եղել: Երջանիկ պատահականությամբ օրը համընկել է նաեւ Ժնեւում «մանկական» կոնֆերանսի անցկացման հետ, նշում է Calend-ը:

1949 թվականին` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Փարիզում տեղի է ունեցել կանանց կոնգրես, որտեղ երդվել են որպես երեխաների երջանկության երաշխիք հանուն խաղաղության անդադար պայքարել: Մեկ տարի անց` 1950 թվականին հունիսի 1-ին անցկացվել է Երեխաների պաշտպանության առաջին միջազգային օրը, որից հետո տոնը նշվում է ամեն տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ