News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քաղաքական շրջանակներում համառորեն  խոսակցություններ են շրջանառվում, թե հնարավոր է, որ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը դուրս գա ԲՀԿ-ից եւ շարունակի մնալ ՀՀ առողջապահության նախարար: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Մինչդեռ «ՉԻ» տեղեկություններով, Քուշքյանը որոշել է հաստատապես հանձնել նախարարի պորֆելը: Երեկ այդ պաշտոնի համար շրջանառվում էր Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի անունը: Ավելացնենք նաեւ, որ «ՉԻ» տեղեկություններով, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը, այնուամենայնիվ, իր տեղը կունենա գործադիրում: Չի բացառվում, որ նա զբաղեցնի կամ ՀՀ սոցապ, կամ էլ ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը:Նրա համար ակտիվ լոբբիստական աշխատանք է իրականացրել  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ի դեպ` Սարգսյնը Սերժ Սարգսյանին բարեխոսել է, որպեսզի իր պաշտոնավարումը շարունակ ՀՀ բնապահպանության ՀՀԿ-ական նախարար Արամ Հարությունյանը: Ավելացնենք նաեւ, որ ՀՀ կապի տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը եւս չի շարունակի նախարարի իր կարիերան: Եթե այս ոլորտը նորից տրվի ՕԵԿ-ին, չի բացառվում, որ ՕԵԿ քվոտայով նախարար դառնա Սամվել Թադեւոսյանը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ