News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Համբուրգում մեղադրանք են ներկայացրել Թուրքիայի քաղաքացի, Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ Ալի Իհսան Կ.-ին:

Դատախազության տվյալներով` նա քրդական ապստամբներին աջակցել է 2007թ. մայիսից մինչեւ 2008-ի սեպտեմբերը:

Գերմանական ոստիկանությունը նրան ձերբակալել է 2011թ. հոկտեմբերին, եւ այդ օրվանից նա ճաղերի հետեւում է, գրում է lenta.ru-ն` հղում անելով Associated Press-ին:

Մեղադրյալը գլխավորել է PKK-ի Համբուրգի, Քիլի, Բրեմենի եւ Օլդենբուրգի բջիջները: Առաջին հերթին նրա խնդիրը կուսակցության համար միջոցների հավաքագրումն էր:

2008թ. ապրիլին մեղադրյալը այցելել էր Իրաքի հյուսիսում գտնվող քրդական պարտիզանական ջոկատներ, որտեղից վերադարձել էր սեպտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ