News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելցի գիտնականները մարիխուանայի նոր տեսակ են ստեղծել` հիանալի ցավազրկող ազդեցությամբ, առանց ուղեկցող «կայֆի»:

Սովորական կանեփում հիմնական ակտիվ նյութը դելտա-9 տետրահիդրոկանաբինոլն է. հենց այս նյութն է թուլացնում ցավը, բայց միաժամանակ առաջացնում է էյֆորիա, թմրածություն եւ հիշողության խանգարումներ:

Այդ պատճառով գիտնականները որոշել են բժշկական նպատակներով ներմուծել «անշառ» մարիխուանա` տետրահիդրոկանաբինոլի նվազ եւ կանաբիդիոլի ավելացված պարունակությամբ (CBD), որը հարբածություն չի առաջացնում, բայց թուլացնում է ցավի նոպաները, գրում է «Ռոսբալտը»` վկայակոչելով իսրայելյան լրատվամիջոցներին:

Բույսի նոր օրինակները արդեն հատկացվել են հիվանդանոցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ