News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2012թ.-ի առաջին եռամսյակում «Յունիբանկը»  ՀՀ պետական բյուջե է փոխանցել ավելի քան 455,8 մլն դրամի հարկեր եւ այդ ցուցանիշով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել  է 46-րդ տեղը: Այդ մասին տեղեկացնում է Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Բանկի չբաշխված շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 634,4 մլն դրամ: Ըստ «Արմինֆո» վարկանիշային մարքեթինգային գործակալության կողմից կազմված ՀՀ բանկերի ռենքինգի, այդ ցուցանիշով «Յունիբանկը» ՀՀ առաջատար բանկերի յոթնյակում է:  «Յունիբանկի» ակտիվները 2012թ. մարտի վերջի դրությամբ կազմել են 124,6 մլրդ դրամ, ընդհանուր վարկային ներդրումները` 91,4 մլրդ դրամ:

Սպասարկման ցանցի ընդլայնվածությամբ «Յունիբանկը» ՀՀ բանկերի  առաջին հնգյակում է: Ներկայումս բանկն ունի 41 մասնաճյուղ, որից 20-ը` Երեւանում, իսկ 21-ը` մարզերում եւ  ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է «Յունիբանկի» ներկայացուցչությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ