News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Զորյան» ինստիտուտը հայտարարել է Ռիֆաթ Բալիի «Պետության օրինակելի քաղաքացիները. Թուրքիայի հրեաները բազմակուսակցական ժամանակաշրջանում» գրքի թարգմանության եւ հրատարակության մասին, հաղորդում է  «Ասպարեզ»-ը:

Գրքում պատմվում է 1950թ-ից ի վեր Թուրքիայում հրեական համայնքի նկատմամբ վերաբերմունքի, ընդդեմ հակասեմիտիզմի, սահմանադրական իրավունքի համար նրանց պայքարի մասին:

Թուրքերենով հրատարակության նախաբանում, որը հրապարկվել է «The Armenian Weekly»-ում, թուրք լրագրող եւ Թուրքիայի մարդու իրավունքների ասցիացիայի ընդդեմ խտրականության եւ այլատյացության պայքարի կոմիտեի անդամ Այշե Գյունայսուն գիրքը  համարել էր «նորարարական.. որը բացահայտում է փաստերը առաջին ձեռքից, որոնք ակնհայտ ցույց են տալիս, թե ինչպես են թուրքական  իշխանությունները շանտաժի ենթարկում հրեական համայնքի առաջնորդներին, իսկ նրանց միջոցով` նաեւ ԱՄՆ հրեական կազմակերպություններին, որպեսզի նրանք աջակցեն Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ Թուրքիայի արշավին:

Գրքում հարուստ նյութ կա այն մասին, թե ինչպես են թուրք դիվանգետներն ու կիսապաշտոնական անձինք լոբբիստական գործունեություն իրականացնելիս  սպառնում Իսրայելին եւ ԱՄՆ-ին` նշելով, որ եթե հրեական լոբբին չի կարող կանխել արտերկրում հայկական նախաձեռնությունները, Թուրքիան չի կարող ապահովել Թուրքիայի հրեաների անվտանգությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ