News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առաջիկա ամիսներին հիմնական ինտիգը լինելու է այն, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես է գալու սեփակա՞ն թեկնածուով, թե՞ սատարելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Նա 2013թ կայանալիք նախագահական ընտրությունների մի քանի տարբերակներ նշեց, որոնց հավանականությունը գնահատեց հավասար:

Առաջին տարբերակը այն է, որ ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, սակայն դա հավանական է, եթե Սերժ Սարգսյանն իր ծրագրում ներառի ԲՀԿ-ի հակաճգնաժամային ծրագիրը, ձեւավորվի ազգային համաձայնության կառավարություն եւ վարչապետը լինի «ուժեղ ֆիգուր»: Այդ դեպքում, սակայն, նրա կանխատեսմամբ, մեզանում տեղի կունենա նույնը, ինչը Ռուսատանում 1999թ եւ 2000թ, երբ Ելցինը հրաժարական տվեց եւ արտահերթ նախագահական ընտրություններ եղան:

Մյուս տարբերակը «փափուկ տարբերակն է», երբ ԲՀԿ-ն առաջադրի Վարդան Օսկանյանի թեկնածությունը, իսկ երրորդ «կոշտ տարբերակը» Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրումն է: Նրա կարծիքով՝  Սերժ Սարգսյանի համար ամենանպաստավորը Վարդան Օսկանյանի թեկնածության առաջադրումն է, որի դեպքում արդյունքները կանխատեսելի են:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունների մյուս թկենածուներին, ապա «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջարդվի, իսկ ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետորսյանի առաջադրման հարցը մշուշոտ է, եւ դա  պայմանավորված է, թե ՀԱԿ-ը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ինչ վիճակում կլինի, քանի որ «ՀԱԿ-ը կորցրեց իր քաղաքական մարտավարության նախաձեռնողականությունը»:

Նրա խոսքով՝ ելքն այն է, որ ՀԱԿ-ը պետք է կտրուկ ինչ-որ քայլեր անի, որպեսզի վերատիրանա հրապարակին:

Մեկ բան միանշանակ է, եթե ՀԱԿ-ը հանդես գա իր թեկնածուով, դա կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, չի բացառվում, որ ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի միասնական թեկնածու հանդես գա Վարդան Օսկանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ