News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջաթինդեր Չիմային` Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության մշակվելիք նոր հնգամյա ռազմավարության (Country Development Cooperation Strategy) չափորոշիչները եւ դրանում ընդգրկվելիք ՀՀ կառավարության առաջնահերթությունները քննարկելու նպատակով:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ջաթինդեր Չիման շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար եւ անդրադարձել համագործակցության նոր ռազմավարության հիմնական ուղղություններին: Նա ներկայացրել է USAID-ի կողմից տնտեսական աճի ու ժողովրդավարական կառավարման  բնագավառներում, ինչպես նաեւ առողջապահական եւ սոցիալական ոլորտի բարեփոխումների իրականացման նպատակով առաջարկվող քայլերը:

Վարչապետ Սարգսյանն ասել է, որ հետագա համագործակցության մասին կողմերի պատկերացումները ընդհանուր առմամբ համընկնում են եւ որպես ՀՀ կառավարության գերակայություններ նշել տնտեսական աճի ապահովումը, կառավարման արդյունավետության բարձրացումը, ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորումը, ինչպես նաեւ առողջապահական եւ սոցիալական ոլորտներում բարեփոխումների իրականացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հիշյալ ուղղություններով ծրագրերի իրականացումը պետք է նպատակաուղղված լինի Հայաստանում միջին խավի ձեւավորմանն ու կայացմանը:

Քննարկման արդյունքում Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ստեղծել շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կզբաղվի ռազմավարության մշակման հարցերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ