News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի մեկուսացման դեմ: Այդ մասին, այսօր` հունիսի 1-ին, հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Լեֆորը` Երեւանի պետհամալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնում պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը:

Նրա խոսքով, Եվրամիությունը կարծում է, որ շփումը լավ է մեկուսացումից եւ չափազանց սխալ է տարածաշրջան այցելելու պայմաններ առաջադրել: Շփվելը բնական է, կարծում է Լեֆորը: Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է, որ ի տարբերություն Մինսկի խմբի համանախագահների, ինքը ԼՂՀ այցելելու մանդատ չունի եւ այցը կախված է «կողմերի բարի կամքից»:

«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Լեֆորը` հավելելով, որ կցանկանար այցելել Լեռնային Ղարաբաղ, սակայն դա դեռ չի հաջողվում:

Նշենք, որ ԼՂՀ ցանկացած այցելություն ցավոտ է ընդունվում Բաքվում: Որպես կանոն, բոլոր օտարերկրացիները Ադրբեջանում պերսոնա-նոն-գրատա են ճանաչվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ