News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆիլադելֆիայի արվարձանում գտնվող «Sun-Ni Cheese Company» ընկերությունը ԱՄՆ-ում հայկական չեչիլ պանրի առաջատար արտադրողներից է:

«The Armenian Mirror-Spectator»-ը գրում է, որ ընկերությունը ստեղծվել է Խոսրով Տեր-Հովհաննիսյանի ջանքերով, ով ծագումով Օսմանյան Թուրքիայի Արաբկիր քաղաքից  էր եւ Հայոց ցեղասպանության տարիներին, լինելով փոքրիկ երեխա, կորցրել է  ընտանիքի անդամների մեծ մասին: Նա ԱՄՆ է եկել 1925 թ-ին:

Մի քանի տասնամյակ նա աշխատել է  տարբեր վայրերում` մինչեւ 1960թ-ին ընկերոջ հետ նպարեղենի սեփական խանութը բացելը: Նրա թոռնուհու` Մոնիկա Ուիթկոմի խոսքով` նա սկսել է փորձարկումներ անել եւ «ամերիկանացնել» պանրի համը, քանի որ սկզբում այն բավականին աղի էր ու ոչ այնքան հաճելի նրանց համար: Տեր-Հովհաննիսյանն սկսել է իր խանութում վաճառել պանրի սեփական տարբերակը: Նա իր պանիրը պարտրաստում է անքաշ կաթից` խառնելով որոշ համեմունքներ:

ԱՄՆ-ում «թել պանիր»  արտադրող երեք –չորս հայկական  եւ մի քանի ոչ հայկական ընկերություններ կան: Նրանցից ոչ մեկը չի օգտագործում ավանդական այծի կամ ոչխարի կաթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ