News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում սեքս-խանութից ոսկեզօծ վիբրատոր են գողացել, որն արժե 4 հազար դոլար: Թանկարժեք ապրանքը գողանալու համար զինված հարձակում է կազմակերպվել խանութի վրա:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, գեղեցիկ հագնված բարեկիրթ տղամարդը հանգիստ մտել է Erotica Luxo խանութ, բբայց հետո հարձակվել է վաճառողի վրա, կապկպել նրան ու փակել լոգասենյակում:

Բացի թանկարժեք վիբրատորից նա ոչ մի այլ ապրանք չի վերցրել:

Lelo de ouro (ոսկյա Լելո) անվանումով սեքս-խաղալիքը խանութի գլխավոր հպարտությունն էր, որն ընդամենը երկու շաբաթ առաջ էր բացվել, գրում է Lenta.ru-ն:

Թանկարժեք խաղալիքի գողը չի կարող դրանից հաճույք ստանալ, քանի որ նա մոռացել է լիցքավորման սարքը, իսկ խաղալիքի վրայի ոսկին քերել, պրակտիկորեն անհնար է: «Չգիտեմ, թե նա ինչ է անելու սեքս-խաղալիքը, դա թողնում եմ նրա հայեցողությանը»,-ասել է խանութի սեփականատերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ