News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հունիսի 3 – 6-ը Հարավային Կավկաս կատարելիք այցը ընդգծում է ինչպես տարածաշրջանի` ԱՄՆ համար կարեւորությունը, այնպես էլ Կովկասում առօրյա քաղաքական  եւ անվտանգության հարցերը, որոնք կարող են գրավել Արեւմուտքին: Այս մասին գրում է  Վրաստանում ԱՄՆ դեսպան Քեննեթ Յալովիցը  «Democracy & Freedom Watch» -ի կայքում:

Աբխազիայում եւ Հարավային Օսիայում Ռուսաստանի աճող ռազմական ներկայությունը. Ժնեւյան բանակցություններում առաջընթացի բայցակայությունը եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են Թբիլիսում նրա օրակարգի հիմնական հարցերը:

Հարավային Կովկասում մյուս վտանգավոր իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի պատճառով ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքն է:  Մինսկի գործընթացը փակուղի է մտել, եւ սպառազինությունների ընդլայնումը երկկողմանի է: Շփման գծում հրադադարը անկայուն է, իսկ երկու կողմից հռետորաբանությունը չի նպաստում խաղաղ ելքին: Ռազմական գործողությունների վերսկսումը կարող է Ռուսաստանին, Իրանին եւ Թուրքիային ներգրավվել հակամարտութայն մեջ եւ առաջացնել միջազգային ճգնաժամ: Այս հարցն էլ կշեշտադրվի պետքարտուղարի` Հայաստանում եւ Ադրբեջանում ունենալիք քննարկումներում, որտեղ նա, անկասկած, կպահանջվի չափավորություն  եւ լարվածության նվազեցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ