News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում այս տարի մեկնարկել է էլեկտրոնային եղանակով պետական գնումների իրականացման գործընթացը, որին մասնակցելու նպատակով գնումների աջակցման կենտրոնում տարվա սկզբից մինչեւ այժմ գրանցվել է ընդհանուր առմամբ 792 կազմակերպություն, այդ թվում՝ 453 պետական կառավարման մարմին: Էլեկտրոնային եղանակով կատարվող գնումներին մասնակցելու համար գրանցվել է եւս 339-ը տնտեսավարող կամ, այլ կերպ ասած, մատակարար:

Գնումների աջակցման կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ տարեսկզբի առաջին 5 ամիսների ընթացքում էլեկտրոնային եղանակով իրականացվել է ընդհանուր առմամբ 20 մրցույթ: Դրանց սահմանափակ քանակությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարությունը որոշել է էլեկտրոնային գնումների համակարգը ներդնել փուլային տարբերակով: Առաջին փուլում նախատեսվել է ընդգրկել միայն բաց ընթացակարգով նախատեսված գնումները:

Այդ կարգով գնումներ են կատարել տարբեր պետական կառավարման մարմիններ, որոնց թվում՝ կառավարությունը, պաշտպանության, առողջապահության, քաղաքաշինության նախարարությունները, ոստիկանությունը, պետական եկամուտների կոմիտեն, մի շարք մարզպետարաններ եւ այլն: Էլեկտրոնային եղանակով իրականացված բաց ընթացակարգով ձեռք են բերվել ինչպես տարբեր տեսակի ապրանքներ, այնպես էլ շինարարական աշխատանքներ եւ ծառայություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ