News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը հերքեց իր` առողջապահության նախարար նշանակվելու մասին լուրերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Դերենիկ Դումանյանը նշեց, որ իրեն նման առաջարկ չի եղել, ոչ էլ նման քննարկումներ են եղել: Նրա խոսքով, ռեկտորի պաշտոնն իրեն ավելի հոգեհարազատ է:

Հարցին, թե եթե, այնուամենայնիվ, իրեն նախարար դառնալու առաջարկ արվի, ինչ որոշում կկայացնի, նա չցանկացավ պատասխանել` շեշտելով, որ ինքը «եթե»-ներով չի առաջնորդվում:

Նշենք, որ մեկ շաբաթ է, ինչ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Առողջապահության նախարար կնշանակվի ԵՊԲՀ ռեկտոր Դերենիկ Դումանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը, իսկ սա նշանակում է, որ ԲՀԿ-ն նախարարական պորտֆելներ չի ունենա նոր կառավարությունում: Մինչ այս առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ