News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունիսի 3-4-ին երկօրյա աշխատանքային այցով Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բելգիայի Թագավորության: Մայրաքաղաք Բրյուսելում Տիգրան Սարգսյանը կայցելի Այ Բի Էյ (IBA) մոլեկուլյար ընկերություն, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ընկերության միջեւ տեղի կունենա համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողություն: Նույն օրը Տիգրան Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում (CEPS): Այցի ընթացքում նախատեսված է հանդիպումը Եվրոպական Ժողովրդական Կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ուիլֆրիդ Մարթենզի հետ՝ կուսակցության կենտրոնակայանում, ինչպես նաեւ մասնակցություն ԵԺԿ քաղաքական խորհրդաժողովին:

Պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ