News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում, հունիսի 2-ին, Գրողների միության դահլիճում կայանալու է «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում քննարկվելու է «Ժառանգության» անդամների ԱԺ մանդատների հարցը: «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ համագումարին տարբեր հարցեր են քննարկվելու: «Նախ եւ առաջ նոր վարչություն պետք է ընտրվի: Նաեւ քննարկվելու է խորհրդարանի աշխատանքներին «Ժառանգության» հետագա մասնակցության ձեւաչափի հարցերը»,- նշեց Խուրշուդյանը: Վերջինս չբացառեց, որ «Ժառանգության» պատգամավորների ցանկը փոփոխություն կրի:

«Մենք ասել ենք, որ չենք բացառում նման զարգացում»,- նկատեց Խուրշուդյանը` հավելելով, որ կոնկրետ անուններ չի կարող նշել: Ի դեպ, «Ժառանգության» անդամները Կենտրոնական ընտրական հանձնաժողովից դեռ չեն վերցրել իրենց մանդատները, մինչդեռ համամասնական ընտրացուցակում ընդգրկված «Ազատ դեմոկրատները»` Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանն արդեն վերցրել են:

Հարցին, թե համագումարից հետո «Ժառանգությունը» նախկինի պես ակտիվ աշխատելո՞ւ է խորհրդարանում, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Ես այս պահին չեմ կարող ասել: Դա էլ է կախված համագումարի որոշումներից»: Նա նույնիսկ չբացառեց խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու հավանականությունը` ասելով. «Չեմ ցանկանում կանխորոշել համագումարի որոշումները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ