News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 1-ին, ընդունել է ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դըրբինին:

Ողջունելով հյուրին՝ նախագահը կարեւորել է ԱՄՆ Սենատում Հայաստանի բարեկամների գործունեությունը եւ ընդգծել, որ այդ սենատորների աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին մեծ նշանակություն է ունեցել Հայաստանի զարգացման գործում, նպաստել տարածաշրջանում կայունության պահպանմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ֆինանսական, մարդասիրական եւ տեխնիկական զգալի օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին, ինչի համար Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ժողովրդին, կառավարությանն ու օրենսդիրներին: Նախագահը երախտագիտություն է հայտնել նաեւ անձամբ սենատոր Ռիչարդ Դըրբինին, ով եղել է 2007թ. մարտին Սենատում ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի համահեղինակը, Սենատում հայ ժողովրդի հետ կապված խնդիրների հանդեպ մշտական ուշադրության համար:

Նախագահը եւ ԱՄՆ սենատորը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային արդի խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ