News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Բաշար Ասադն ավելի հաճախ լինում էր Փարիզում, քան` Մոսկվայում: Այդ մասին իր Ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ կայացած հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այդ նախադասությունը Պուտինը հնչեցրեց ի պատասխան անընդհատ հնչող այն հայտարարությունների, որ Ռուսաստանը ինչ-որ հատուկ հետաքրքրություն ունի Սիրիայի նկատմամբ, ինչպես նաեւ պատասխանելով այն հարցին, թե ինչ նա կաներ, եթե նրան խնդրեին ընդունել Ասադին եւ նրա ընտանիքը:

 «Երբ լսում եմ, որ Ռուսաստանն ինչ-որ հատուկ հետաքրքրություններ ունի` դա մոլորություն է », - ասել է Պուտինը:

Նա ընդգծեց, որ ամենակարեւոր խնդիրն է թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա հսկղությունից եւ զոհվեն քաղաքացիները, հատյնում է ՌԻԱ Նովոստին:

Պուտինը նշել է, որ « մեր նպատակն է` հաշտեցնել համակարտության բոլոր կողմերին»: «Մենք չենք ընտրում յուրայինների եւ ոչ լուրայինների, մենք ցանկանում ենք հոգ տանել բոլորի մասին եւ ցանկանում ենք հասցնել գործը այն իրավիճակի, որ հնարավոր լինի խնդրին խաղաղ քաղաքական լուծում տալ», - նշել է Պուտինը:

Իր հերթին, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ որեւքէ առնչություն չունի Սիրիայի նախագահի Ֆրանսիա կատարած այցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news