News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա 5 ամիսների ընթացքում Ադրբեջանը մոտ 6 հազար անգամ խախտել է հրադադարի ռեժիմը շփման գծում` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին:

Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, Ադրբեջանն այդ թվում 1200 անգամ օգտագործել է ՍՎԴ, 130 անգամ` «Սեւ նետ», մոտ 120 անգամ ԴՇԿ: Հունվար-մայիսին սպանվել է 5, վիրավորվել 7 հայ:

Նշենք, որ վերջին տարիներին Ադրբեջանը նոր «ռեկորդներ» է սահմանել այդ ուղղությամբ. Եթե 2006թ. ադրբեջանական կողմը հրադադարը խախտել էր 600 անգամ, 2007-ին արդեն` 1400, 2008-ին` 3500 անգամ, 2009-ին` 4600, 2010-ին` 7200, իսկ 2011-ին` 12 հազար 600 անգամ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ