News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գորիսում  մեկ տարի առաջ  հոր` 14-ամյա  աղջկան բռնաբարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակիցն հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` գործը կասեցվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու պատճառով:

Մեր տեղեկություններով` նշանակված  ԴՆԹ-ի փորձաքննությունների պատասխանը ցույց է տվել, որ հայրը աղջկան սեռական ոտնձգության չի ենթարկել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 31-ին Սյունիքի ոստիկանության Գորիսի բաժին Վ.Գ-ն հաղորդում է տվել, որ իր ամուսինը՝ 45-ամյա Վ.Տ.-ն, սեռական հարաբերություն է ունեցել դստեր՝ 14-ամյա Ա.Տ.-ի հետ, որի պատճառով վերջինս հղիացել է: Դրանից հետո աղջկա հղիությունը ընդհատվել էր: Աղջիկը եւ մայրը համապատսխան  օգնություն էին ստանում Երեւանի «Կանանց Ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ում: Այս դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՔՐՕՐ-ի 141 հոդվածի հատկանիշներով: (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ): 

Նախորդ տարի հունիսի 10-ին դեպքին անդրադարձել էր Գորիսի լրագրողների «Շառավիղ» ակումբը: «Բուժզննության արդյունքում, երբ պարզվել է, որ 14-ամյա դեռահաս աղջիկը հղի է, ջրի երես է դուրս եկել նաեւ փաստը, որ սեփական հայրը ամիսներ շարունակ նրան ենթարկել է ֆիզիկական ու սեռական բռնության: Այս մասին աղջիկը պատմել է մորը, երբ վերջինս հարցրել է` ով է երեխայի հայրը: Վերջին ամիսներին տեղի ունեցող ծեծի, բռնությունների արդյունքում աղջկա վարքագծում տարօրինակ փոփոխություններ են նկատվել, կապտուկների պատճառով հաճախ է դպրոցից բացակայել», – նշել էր ակումբի բլոգում տպագրված հոդվածի հեղինակ Իրինա Յոլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ