Երեւան երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը չի ցանկանում մեկնաբանել իր` ՊՆ համարանիշներով մեքենայով շրջելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները:
Մեկ շաբաթվա չարչարանքից հետո NEWS.am-ի թղթակցին հաջողվեց կապ հաստատել նրա հետ եւ մեր հարցին ի պատասխան, նա նշեց. »Ես չեմ սիրում, երբ ժուռնալիստները փորձրում են մարդու անձնականը: Ես չեմ խոսում էդ թեմայի շուրջ»,- ասաց նա:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Երեւանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը շրջում է Nissan Quest մակնիշի ՊՆ 0043Մ համարանիշով ավտոմեքենայով: ՊՆ լրատվական ծառայությունը որեւէ մեկնաբանություն չէր տրամադրել հարցի առնչությամբ:
Նկատենք, որ ՊՆ համարանիշներ տրամադրվում են ՊՆ աշխատակիցներին: Հարց է առաջանում` երբվանի՞ց է Արթուր Գրիգորյանը աշխատում Պն-ում, կամ որտեղի՞ց նրան այդ համարանիշները:
Լուսանկարը http://www.bravo.am