News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հունիսի 1-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում 49-ամյա Սահակ Մ.-ից ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղի տարածքում գտնվող, իրեն պատկանող քարի հանքի տարածքից գողանում են տրակտորի եւ բեռնատարի պահեստամասերը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ մայիսի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անհայտ անձը նշված քարի հանքից փորձել է տրակտորի եւ բեռնատար ավտոմեքենայի պահեստամասերի գողություն կատարել, սակայն նկատելով Սահակ Մ.-ին, դեպքի վայրում, «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենայի  սրահում թողնելով պահեստամասերը՝ դիմել է փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 1-ին, ժամը 06 45-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 25-ամյա Գրիգոր Վ.-ն, որը խոստովանական ցուցմունք է տվել, որ հիշյալ հանցագործությունը կատարել է ինքը, իսկ «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենան պատկանում է իրեն:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ