News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տուլա քաղաքի դատարանը որոշում է կայացրել կալանավորել գործարար Գեղամ Սարգսյանի տան վրա հարձակված չորրորդ անձին:

Դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վրաստանի քաղաքացի Իրակլի Աբուլաձեի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է կայացվել:

Ինչպես ավելի վաղ էր հայտնել NEWS.am-ը, մայիսի 31-ի գիշերը Մոսկվայում ձերբակալվել էր չորրորդ կասկածյալը, ով հարձակման կազմակերպիչն է:

Ողբերգությունը տեղի է ունեցել ապրիլին: Օկտյաբրսկի գյուղում հարձակում էին գործել Գեղամ Սարգսյանի տան վրա: Չորս ավազակները ծեծել էին տանտիրոջը, կանանց ու փոքրիկ երեխաներին: Սարգսյանին հաջողվել էր ճանկել դանակն ու սպանել էր հարձակվողներից երեքին: Չորորրդին նա վիրավորել էր, սակայն նա փախել էր:

Ավելի ուշ տեղեկություն էր տարածվել, որ հարձակման պատճառներից նրա որդու պարտքերն են եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ