News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 2-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին, ով Սերժ Սարգսյանին է փոխանցել Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին մասնակցության Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը: 

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Նամջուի այցը Հայաստան եւ ընդգծել, որ մեր երկիրը կարեւորում է փոխշահավետ համագործակցությունը հուսալի հարեւան եւ լավ բարեկամ Իրանի հետ:

Երկուստեք ողջունելով Հայաստանի եւ Իրանի միջեւ վերջին տարիներին ապրանքաշրջանառության ծավալների աճը եւ ընդգծելով դրանք ավելի մեծացնելու առկա ներուժը՝ զրուցակիցները հույս են հայտնել, որ հատկապես էներգետիկայի բնագավառի առանցքային նախագծերի իրականացումը կնպաստի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին: 

Իրանի էներգետիկայի նախարարը տեղեկացրել է, որ շուտով կմեկնարկեն Մեղրիի ՀԷԿ-ի եւ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ուղղությամբ աշխատանքները:

Հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն երկուստեք կարեւորել եւ բարձր են գնահատել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական նիստը նախատեսված է մոտակա օրերին անցկացնել Երեւանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ