News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լիտվայի եւ Իսպանիայի միջեւ շենգենյան վիզաներ տրամադրելու երկկողմ համաձայնագիրն ուժի մեջ է մտել հունիսի 1-ից: Այդ մասին հայտարարել է Լիտվայի արտգործնախարարությունը:

Ըստ համաձայնագրի, Լիտվան շենգենյան վիզաների տրամադրման հարցում Իսպանիային ներկայացնելու է Հայաստանում, իսկ Իսպանիան Լիտվային` Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում, Քուվեյթում, Քաթարում, Քենիայում, Կոլումբիայում, Բոլիվիայում, Էկվադորում եւ Դոմինիկյան Հանրապետությունում:

Համաձայնագրի` ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի քաղաքացիները շենգենյան վիզա ստանալու համար կարող են դիմել Լիտվայի դեսպանատուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ