News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանում, հունիսի 3-ին, Թեքեյան Կենտրոնում ավարտվել է ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների համատեղ՝ միավորիչ Հիմնադիր Պատգամավորական ժողովը:

Ըստ այդմ, Պատգամավորական ժողովում կայացվել են հետեւյալ որոշումները.

1. Երկու կուսակցությունների ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ միավորման մասին` Ռամկավար ազատական կուսակցություն (Հայաստան) անվամբ նորաստեղծ Ռամկավար ազատական կուսակցությունը (Հայաստան) այսուհետ դառնալու է ՀՌԱԿ-ի եւ Արմենական-ՌԱԿ-ի իրավահաջորդը,

2. Միավորված Ռամկավար ազատական կուսակցության (Հայաստան) միավորիչ Հիմնադիր Համագումարն ընտրել է 25 ընկերներից բաղկացած Հանրապետական վարչություն,

3. Միավորված Ռամկավար ազատական կուսակցության (Հայաստան) ատենապետ միաձայն ընտրվել է ընկեր Հակոբ Ավետիքյանը,

4. Պատգամավորական Ժողովից հետո տեղի է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության (Հայաստան) Հանրապետական վարչության անդրանիկ նիստը, որը ընտրել է իր դիվանի կազմը:

Այս մասին հաղորդում է ՌԱԿ (Հայաստան) Հանրապետական վարչությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ