News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ոոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 2-ին, Հրազդանի կիրճում` Փարաջանովի տուն–թանգարանի մոտակայքում, ժայռաբեկորների վրա մարդ է ընկել եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Փրկարարները, ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, կիրճից դուրս են բերել Արարատի մարզի Մասիս քաղաքի «Նոր» թաղամասի թիվ 10 շենքի բնակիչ` 36-ամյա Էմիլ Գիզողլյանին:

Վերջինս տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց եւ հրաժարվելով բուժօգնությունից` դուրս գրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ