News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիտաշխատողների միջին տարիքը մնում է բարձր: Այդ մասին հունիսի 4-ին լրագրողների հետ զրուցյում հայտարարել է Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Արեգ Միքայելյանը: Նրա խոսքով, Հայաստանում այսօր մոտ 4,5 հազար գիտաշխատող կա, սակայն երիտասարդ գիտնականների թիվը շատ փոքր է:

«Նրանց մեծ մասը ԳԱԱ-ում չի մնում, իսկ շատերն էլ ձգտում են գնալ արտերկիր: Հաճախ, իմանալով, որ ես գործուղումների եմ գնում, ինձ ուղիղ էլ հարցնում են. «Կարելի՞ է աշխատել ձեր մոտ» կամ «Իսկ ի՞նչ եք ուսումնասիրում: Թեեւ միեւնույն է, միայն թե արտասահման գնանք»: Քիչ է նաեւ միջին սերնդի գիտնականների թիվը, քանի որ 90-ականներին ավարտածներից քչերը գիտություն եկան»,- ասել է նա:

Հարցին, թե ո՞ր կուսակցությանն է ավելի վստահում գիտության խնդիրների լուծման հարցում, Միքայելյանը որեւէ մեկի անունը չի տվել: «Հենց այդ պատճառով էլ ոչ մի կուսակցության անդամ  չեմ: Բայց եթե լինեի, բոլոր ջանքերը կգործադրեի, որ կուսակցությունները կատարեն իրենց խոստումները, այդ թվում` գիտության ոլորտում»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ