News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ներկա խորհրդարանում քաղաքական բաղադրիչն ավելի մեծ է: Այս մասին, այսօր` հունիսի 4-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով, հանրապետական 69 պատգամավորներից 26-ը նորեկներ են, որոնց կեսն ընտրվել էհամամասնական, կեսը` մեծամասնական ընտրակարգերով:

Դրանից զատ, ՀՀԿ-ն լուծել է նաեւ իր խմբակցությունում կանանց ներկայացվածության խնդիրը: « Խորհրդարանում ՀՀԿ խմբակցությունում կա 9 կին, որոնցից 7-ն ընտրվել են համամասնական, երկուսը` մեծամասնական ընտրակարգերով:

Խորհրդարանում կանանց ներկայությունը շատ կարեւոր ասպեկտ է, քանի որ նրանց մեղմությունը, կանացիությունը, համեստությունը առողջ մթնոլորտ են ստեղծում, որը նպաստում է խորհրդարանի աշխատանքների արդյունավետությանը»,-ասաց Մինասյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, ըստ որի Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն (40 մանդատ), ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն (28 մանդատ), ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն (7 մանդատ), «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն (5 մանդատ), ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն (5 մանդատ), ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն (5 մանդատ):

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ