Թբիլիսիում հունիսի 6-9-ին տեղի կունենա երրորդ միջազգային Kavkaz Jazz Festival-ը: Փառատոնին մասնակիցներ կլինեն Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից եւ Ավստրիայից:
Փառատոնը կկայանա Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության եւ Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Kavkaz Jazz Festival անվանումը կրող միջազգային ջազ փառատոնն արդեն երրորդ անգամ կուրախացնի կովկասցի երաժշտասերներին իր հրաշալի մթնոլորտով:
Հիշեցնենք, որ առաջին Kavkaz Jazz Festival-ը կազմակերպվել է 2010 թվականի մայիսին` Հարավային Կովկասում ամերիկյան դեսպանատների աջակցությամբ:
Փառատոնը կբացվի հունիսի 6-ի երեկոյան, Գյոթեի անվան ինստիտուտում, «Գերմանական ջազ» անվանումը կրող ֆոտոցուցահանդեսով: