News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2012 թվականի հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.1 մլրդ դրամ պակասուրդով` կիսամյակային ծրագրով նախատեսված 50.7 մլրդ դրամի դիմաց: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Պակասուրդը հիմնականում ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին` 4.1 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը կազմել է 2 մլրդ դրամ: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության` պակասուրդի ցածր ցուցանիշը պայմանավորված է ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով, ինչի հետեւանքով կառավարությունը չի օգտագործել բյուջեի ազատ մնացորդները:

Եվրահանձնաժողովի կողմից Մակրոֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում հունվար-ապրիլին Հայաստանին տրամադրվել են 20.1 մլրդ դրամի վարկային միջոցներ:

Շուրջ 3.5 մլրդ դրամ ուղղվել է արտաքին պարտավորությունների մարմանը, որից 2 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկին, 169.5 մլն դրամ` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին, 126.3 մլն դրամ` ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամին, 436.1 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 622.7 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման եւ բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 24.9 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ