News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի բարեփոխումների ներուժը լրջորեն նվազում է Հարավային Կովկասում առկա աշխարհաքաղաքական վտանգների հետեւանքով: Այս մասին այսօր` հունիսի 4-ին, բելգիայում, Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում (CEPS) իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Նախ Ադրբեջանի արհեստական եւ ոչ կառավարելի ռազմական ծախսերը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու վերջինիս վճռական որոշումը մեծացնում են քաղաքական լարվածությունը տարածաշրջանում: Երկրորդ, Հայաստանի շարունակվող շրջափակումը Թուրքիայի կողմից էապես նվազեցնում է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի հնարավորությունը: Տարածաշրջանում Թուրքիայի նկրտումները բացասաբար են անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վրա՝ նպաստելով հարցի լուծման հետաձգմանը»,-ասել է նա:

ՀՀ վարչապտը նաեւ նկատել է, որ Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները լուրջ մարտահրավեր են հանդիսանում Հայաստանի տնտեսության համար: «Իրանից բացի, միակ ուղին, որ կապում է Հայաստանը աշխարհի մնացած մասի հետ, հանդիսանում է Վրաստանը»,- ընդգծել է վարչապետը եւ հիշեցրել 2008թ. օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմը, որը բացահայտեց Հայաստանի տնտեսության խոցելիությունը, որի պատճառը միակ տրանսպորտային միջանցքից մեր տնտեսության չափազանց մեծ կախվածությունն էր:

Գործադիրի ղեկավարն ասել է, որ պատժամիջոցների կիրառումն էապես նվազեցնում է իրանական միջանցքի հասանելիությունը, մինչդեռ Թուրքիայի հետ մեր սահմանը բացելուն ուղղված ԵՄ համատեղ ջանքերը դեռեւս ձախողվում են: Վարչապետը նշել է, որ Հարավային Կովկասում սառեցված հակամարտությունների վերսկսման հնարավորությունը կարող է միայն նվազեցվել արժեքների համընդհանուր պլատֆորմ կառուցելու միջոցով:

«Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը գտնվում են Եվրոպական զարգացման ուղու վրա: Մենք քաջ գիտակցում ենք, որ այս ճանապարհին արդյունավետ բարեփոխումները կնպաստեն տարածաշրջանային անվտանգությանն ու համագործակցությանը: Մեր տարածաշրջանի երկրների համար միակ ճիշտ տարբերակն է հիմնվել այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են փոխադարձ հարգանքը, հանդուրժողականությունը եւ  համերաշխությունը, որոնք հանդիսանում են ժամանակակից Եվրոպայի անկյունաքարերը»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ