News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը հնարավորություն է տալիս մեկ վայրկյան կանգ առնել, գնահատել անցած ուղին եւ ուրվագծել հետագա գործողությունները։ Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ նշելով, որ շատ ուրախ է կրկին գտնվել Հարավային Կովկասում։   

Քլինթոնի խոսքով, Միացյալ Նահանգները հետաքրքրված են, որպեսզի Հայաստանը լավ հարաբերություններ ունենա հարեւանների հետ։ Ըստ նրա՝ Վաշինգթոնը աշխատում է այդ ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղարը մասնավորապես նշեց, որ պաշտոնական Վաշինգթոնը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորմանը։  

Խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման մասին՝ նա ասաց, որ հարցերի լայն շրջանակ է քննարկվել, մասնավորապես, հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, Հայաստանի խաղարար առաքելությունն Աֆղանստանում, Հայաստանի հարաբերությունները հարեւան պետությունների հետ, ինչպես նաեւ քննարկման առիթ է հանդիսացել տարածաշրջանի անվտանգության հարցերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ