News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը նախագահական ընտրությունների նախաշեմին հանգիստ է:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց արցախյան պատերազմի հերոս, ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը:

«ԼՂ ժողովրդի տրամադրությունը դեռ ամբողջությամբ պարզ չէ, բայց երկրում ամեն բան հանգիստ է, խաղաղ է, աշխատում ենք ու պատրաստվում ընտրությունների»,-ասել է նա:

Հարցին, թե ինչպես է պատրաստվում նախագահական ընտրություններին, Վիտալի Բալասանյանը պատասխանել է, որ իր թիմն այս պահին զբաղված է կազմակերպչական խնդիրների լուծմամբ եւ նախընտրական ծրագրի մշակմամբ: Այլ մանրամասներ թեկնածուն նախընտրեց չպատմել, խոստանալով դա անել արդեն քարոզարշավի ժամանակ, որը կսկսվի հունիսի 20-ին:

Բալասանյանը նաեւ դժվարացել է պատասխանել, թե որքանով են իրական իր հաղթանակի շանսերը:

Ինչ վերաբերում է իր նախընտրական ծրագրի հիմնական կետերին, պատերազմի հերոսը դրանցից ամենակարեւորը համարեց ԼՂՀ-ին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելը:

«Օրակարգի երկրորդ հարցը ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է, մարդկանց կենսամակարդակի բարձրացումը:

Բացի այդ, մեր առջեւ կանգնած է երկրի բնակեցման հարցը, այսինքն այն մարդկանց վերադարձը, ովքեր պատերազմի ժամանակ լքել են Ղարաբաղը: Դրանք ամենակարեւոր հարցերն են, որոնց վրա արժի կենտրոնանալ»,-ասել է Բալասանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ-ում նախագահական ընտրությունները կկայանան հուլիսի 19-ին:

Նախագահական մրցապայքարին մասնակցում են չորս թեկնածուներ. ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը (1960 թ.), անկուսակցական Վալերի Սերգեյի Խաչատրյանը (1947թ.), Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը (1959թ.)  անկուսակցական: Թեկնածուների գրանցումը կավարտվի հունիսի 19-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ