News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանի` աշնանը կայանալիք ընտրությունները լավ հնարավորություն են երկրում ժողովրդավարական վերափոխումների համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Բաթումիում ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի նիստում:

«Վրաստանը հաջող եւ կարեւոր քայլեր է կատարել երկրում ժողովրդավարության ամրապնդման համար` վարդերի հեղափոխությունից հետո, եւ այդ հաջողությունները հանրաճանաչ են, այժմ էլ պետք է ապացուցել ժողովրդավարությանը հավատարմությունը եւ իշխանության լեգիտիմությունը արդար, թափանցիկ եւ արդար ընտրությունների միջոցով, որոնք պետք է մրցակցային լինեն»,- ընդգծել է նա:

Պետքարտուղարը նկատել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է Վրաստանին օգնություն ցուցաբերել անվտանգության ոլորտում եւ աջակցում է նրա անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Վրաստանը ԱՄՆ ռազմավարական գործընկերն է տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգության հարցերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ