News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր` հունիսի 5-ին, մերժել է թիվ 37 ընտրատարածքում ՀՀ ԱԺ  մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումը: Սահմանադրական դատարանն, ըստ այդմ, անփոփոխ է թողել մայիսի 11-ի թիվ 37 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին 31-Ա որոշումը, որն էլ վիճարկում էր Ս. Հարությունյանը:

Նշենք, որ Ս. Հարությունյանը ներկա չէր  ՍԴ որոշման հրապարակմանը:

Հիշեցենք, որ Սամվել Հարությունյանը պահանջում էր թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 37 ընտրատարածքում Ազգային Ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» N31-Ա որոշումն անվավեր ճանաչել:

Այս ընտրատարածքում առաջադրված էին Հայկ Գրիգորյանը (ՀՀԿ), Մալիկ Թելունցը (անկուսակցական), Թաթուլ Հակոբյանը (անկուսակցական), Սամվել Հարությունյանը (անկուսակցական) եւ Վարազդատ Վարդազարյանը (անկուսակցական): Պատգամավոր է ընտրվել Հայկ Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ