News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի փաստաբանների պալատի փաստաբանները հունիսի 11-ին մեկօրյա նախազգուշական գործադուլ են անելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց փաստաբան, գործադուլի նախաձեռնող խմբի անդամ Լուսինե Սահակյանը:

Նրա խոսքով, եթե իրավիճակը չշտկվի, շարունակելու են իրենց բողոքի ակցիան: Իսկ պատճառն արդարադատության համակարգի խայտառակ խախտումներն են: «Եւ նախաքննության ընթացքում, եւ եւ դատաքննության փուլում դատախազությունն, առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները խայտառակ ապօրինություններ են անում, եւ Վճռաբեկ դատարանը, քանի որ իր տեղում չէ, խախտումները շարունակվում են: Եթե Վճռաբեկ դատարանը լինի իր դերում, իրավիճակը կշտկվի»,- նշեց փաստաբանը` հավելելով, որ իրենց բողոքն առաջին հերթին ուղղված է Վճռաբեկ դատարանին:

Գործադուլին մասնակցելու է փաստաբանների մի ստվար զանգված, եւ նրանք հինգ հոգուց բաղկացած նախաձեռնող խումբ են ստեղծել:

Հարցին, թե ինչ ակնկալիք ունեն, արդյոք բողոքի այս ակցիայից հետո արդարադատություն իրականացնող մարմինները կփոխեն իրենց աշխատաոճը, Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Համենայն դեպս, մենք փորձ ենք անում: Եթե փոփոխություններ չեղան, դիմելու ենք նաեւ այլ քայլերի: Մեր պահանջը մեկն է, որ իրականացնեն իրենց գործառույթը, ինչի համար լիազորված են»:

Հարցին, թե ինչից է սկսվել այս ամենը, Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Խախտումների ահավոր քանակից, որ  գնալով ավելանում է, ու այդ ամենը կանխելու մեր բազմաթիվ գործողությունները անտեսվել են, ստիպված դիմում ենք այդ քայլին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ