News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Deep Purple խմբի երգիչ Իէն Գիլանի մասնակցությամբ երկու ֆիլմ է նկարահանվել, որոնց սկավառակի մեկական օրինակ կտրամադրվի Հայաստանի բոլոր երաժշտական դպրոցներին: Սկավառակը վաճառքի համար նախատեսված չէ:

Pictures of home վավերագրական ֆիլմի հիմք են հանդիսացել 2009թ. հոկտեմբերին «Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի շրջանակներում ռոք-աստղերի` Հայաստան կատարած այցի ընթացքում կատարված նկարահանումները եւ Իէն Գիլանի հարցազրույցը: Ֆիլմում Գիլանը խոսում է կրոնի, Աստծո, մշակույթի մասին եւ ներկայանում է որպես մի մարդ, ով չափազանց խորը եւ փիլիսոփայական հայացքներ ունի:

«Pictures of home» ֆիլմի նկարահանումները հովանավորել էր «ՀայՌուսգազարդ»-ը, որը նաեւ «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի հովանավորն էր:

«ՀայՌուսգազարդի» մամուլի պատասխանատու Շ. Սարդարյանի խոսքով տարիներ առաջ, երբ առաջ քաշվեց «Հայաստանը շնորհակալ է ռոքին» գաղափարը, «ՀայՌուսգազարդ»-ը առաջիններից մեկն էր, որ կանգնեց այս ծրագրի կողքին, իր չափով մասնակից եղավ ծրագրի աշխատանքներին, եւ այս գեղեցիկ նախաձեռնությունների միջոցով, որպես կոորպորատիվ քաղաքացի, իր շնորհակալությունը հայտնեց լեգենդար խմբին` 1988-ի երկրաշարժից տուժածներին օգնելու մարդասիրական նախագծի համար:

2011թ. նկարահանված «Deep Purple-ի Իէն Գիլանը պատմում է Շոպենի պատմությունը» ֆիլմն արդեն արժանացել է չորս միջազգային մրցանակների, այդ թվում` հաղթող է ճանաչվել բրազիլական Ֆլարիանոպոլիսի կինոփառատոնում` «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմը Ֆրեդերիկ Շոպենի` դեպի փառքը տանող ճանապարհի մասին է: Իէն Գիլանը հրավիրում է ձեզ ճանապարհորդել Լեհաստանով, որտեղ Շոպենը անց է կացրել իր կյանքի վաղ տարիները:

2009 թվականին Հայաստան այցելած ռոքի աստղերը խոստացել էին օգնել վերակառուցել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ