News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսն այսօր` հունիսի 5-ին, ԱԺ-ում գումարել է իր խմբակցության անդրանիկ նիստը: Նիստի ավարտից հետո ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարվում են 12 մշտական հանձնաժողովներում  իրենց հասանելիք մեկ փոխնախագահի պաշտոնից, բայց մասնակցելու են բոլոր հանձնաժողովների աշխատանքներին։

Նախնական տվյալներով` Գագիկ Ջհանգիրյանը կմասնակցի պետաիրավական հարցերի, Լյուդմիլա Սարգսյանը`սոցիալական, Հրանտ Բագրատյանը՝ տնտեսական, Արամ Մանուկյանը՝ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովների նիստերին:

ՀԱԿ խմբակցության անդամ  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաեւ, որ համապատասխան քաղաքական պայմանների առկայության դեպքում ՀԱԿ խմբակացությունը խորհրդարանում կբարձրացնի Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը, բայց դա պետք է նախ տեղի ունենա փողոցում, հետո նորբերվի խորհրդարան եւ արձանագրվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ