News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Նիդերլանդների թագավորությունում Սփյուռքի նախարարի խորհրդական, հայկական կազմակերպությունները համակարգող միության նախագահ Սմբատ Մարտիրոսյանի` «Արի տուն» ծրագրին մասնակցելու համար 80-ական եվրո պահանջելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրանականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Թեւոս Ներսիսյանը:

Նա  տեղեկացրեց, որ լրատվամիջոցներում այդ մասին տեղեկություններ տարածվելուց հետո իրենք զանգել են ծրագրի մասնակիցներին եւ պարզել են, որ այդպիսի բան իրականում չի եղել, դա հերյուրանք է: Թեւոս Ներսիսյանը նաեւ նշեց, որ «կաշառքի վերցնելու մասին» հայտարարողը իրականում անձնական խնդիրներ ունի Սմբատ Մարտիրոսյանի հետ, փորձում է այդպես շանտաժի ենթարկել նրան ու վրեժ լուծել: Նա տարիներ առաջ մեկնել է Հոլանդիա եւ զանազան միջոցներով փորձել փախստականի կարգավիճակ ստանալ:

Ներսիսյանի փոխանցմամբ` այդ տեղեկությունները տարածողին Հոլանդիայում պատրաստվում են դատի տալ կեղծ տեղեկություններ տարածելու եւ զրպարտելու համար:

Ավելի վաղ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն տարածել էր մի հաղորդագրություն, որտեղ ասված է, որ Նիդերլանդների թագավորությունում ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական, հայկական կազմակերպությունները համակարգող միության նախագահ Սմբատ Մարտիրոսյանն իրենցից բարեգործության պատրվակով 80-ական Եվրո է պահանջում` «Արի տուն» ծրագրին մասնակցելու համար` նշելով, որ «այդպես իրենք առավել ապահով կզգան իրենց»:

«Չենք լռելու»-ն հեռախոսային կապ էր հաստատել ահազանգող երիտասարդների հետ, որոնք նշեցին որ նույնը կատարվել է նաեւ անցյալ տարի: «Չենք լռելու»-ի ներկայացուցիչը նաեւ կապ հաստատեց  Սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հրաչյա Ասլանյանը խոստացել էր, որ կզանգահարի անցած տարվա «Արի տուն» ծրագրին Նիդերլանդներից մասնակցած բոլոր մասնակիցներին: Նա հավաստիացրել էր, որ տեղեկատվության ճշտման պարագայում Սմբատ Մարտիրոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ