News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այս տարվա սկզբին գերի վերցված Մամեդբաղիր Թալիբօղլու Ախունդզադեն հաստատել է, որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ադրբեջանական բանակի առաջին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող, 22-ամյա սերժանտ Ախունդզադեն ինքն է այս տարվա հունվարի 23-ին գերի հանձնվել Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքապահներին` Ադրբեջանի եւ ԼՂՀ զորքերի շփման գծի հյուսիս-արեւմտյան հատվածում, Վերին Չայլուի մոտ: Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են նրա հետ: Նա բազմիցս պնդել է, որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ